ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձություններին։
«Մեզ համար և՛ Արցախ, և՛ Սյունիք, անվտանգային խնդիրներ են, մենք ունենք հումանիտար խնդիր՝ կապված գազատարի հետ:
Ադրբեջանական կողմի հայտարարությունները խուճապային տրամադրություն, վախի մթնոլորտ ստեղծելու, ընդհանուր առմամբ հայաթափման գործընթաց նախաձեռնելուն միտված քայլեր են, և քայլեր են իրականացվում, որ լարված վիճակը պահպանվի:
Իրավիճակը կայուն է, սակայն չեմ կարող ասել, որ խնդիր չկա: Կա որոշակի լարվածություն, և մեր յուրային ստորաբաժանումները զգոն են»,- ասել է Սարգսյանը։