Աննա Կոստանյանը դադարեցնում է ԼՀԿ-ին անդամակցությունը

ԼՀԿ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

«Հարգելի՛ հայրենակիցներ։ Տեղեկացնում եմ, որ դադարեցնում եմ անդամակցությունս «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը։ Կշարունակեմ գործունեությունս հասարակական, քաղաքական ասպարեզում՝ ի նպաստ հայ ազգի, Արցախի և Հայաստանի Հանրապետության»։