Ցավով հետևում եմ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի զարգացումներին․ Հրաչյա Հակոբյան

ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Որպես Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար՝ ցավով հետևում եմ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի զարգացումներին, որոնք արդեն բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ են դարձել և հանգեցրել են աղետալի հետևանքների։ Վստահ եմ, որ խնդրի դիվանագիտական լուծման հնարավորությունները սպառված չեն, և հույս ունեմ, որ ընթացիկ երկխոսությունը հնարավորինս շուտ կբերի խնդրի խաղաղ կարգավորմանը»։