Արմեն Գրիգորյանը և Նիլս Աննենը քննարկել են Հայաստան-Գերմանիա տնտեսական և տեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 22-ին Բեռլինում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենի հետ։

Ինչպես հայտնում են ԱԽ գրասենյակից, կողմերը քննարկել են Հայաստան-Գերմանիա տնտեսական և տեխնիկական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։

Երկուստեք ընդգծվել է Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների շարունակական զարգացման կարևորությունը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները երկկողմ և բազմակողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։