Դեսպան Մակունցը սենատոր Ջեք Ռիդին ներկայացրել է ՀՀ-ի և ԼՂ-ի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Ջեք Ռիդի հետ։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ դեսպան Մակունցը շնորհակալություն է հայտնել սենատորին Հայաստանին և հայ ժողովրդին տարիներ շարունակ ցուցաբերած աջակցության համար։

Դեսպան Մակունցը ներկայացրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից միտումնավոր կերպով ԼՂ-ում կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների բնականոն աշխատանքի խաթարման փորձերը։ Այդ համատեքստում դեսպան Մակունցը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը՝ ԼՂ հիմնախնդրի վերջնական կարգավորման գործում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: