73-ամյա կինը հետախուզվում էր թրաֆիքինգի մեղադրանքով

73-ամյա կինը հետախուզվում էր թրաֆիքինգի մեղադրանքով
73-ամյա կինը հետախուզվում էր թրաֆիքինգի մեղադրանքով
Հեղինակ MediaLab

ՀՀ ոստիկանության հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ։

««Զինանոց-2019» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ապրիլի 2-ին, ժամը 06.40-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 73-ամյա Սիլվարդ Զ.-ին, որը 2007թ. մայիսի 25-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի (մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) 3-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով»: