Սևազգեստների շրջանակը ԱԱԾ-ին պարզ է, վարչապետի խոսքը չի վերաբերում հակաիշխանական ելույթներ ունեցողներին. Վանեցյան

Սևազգեստների շրջանակը ԱԱԾ-ին պարզ է, վարչապետի խոսքը չի վերաբերում հակաիշխանական ելույթներ ունեցողներին. Վանեցյան
Սևազգեստների շրջանակը ԱԱԾ-ին պարզ է, վարչապետի խոսքը չի վերաբերում հակաիշխանական ելույթներ ունեցողներին. Վանեցյան

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ  բռնության կոչեր անողներին և սևազգեստ անձանց խմբերին տեղորոշելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

«Ես չեմ կարծում, որ վարչապետի սկանդալային հայտարարություն արեց, և եթե ուշադիր լսեիք վարչապետի հայտարարությունը, վարչապետը որևէ ցուցում չի տվել հակաիշխանական ելույթներ ունեցող անձանց նկատմամբ որևէ ներազդեցություն ունենալ»,- ասաց նա: Ըստ Վանեցյանի՝ հստակ ցուցումը տրվել է կոնկրետ դեպքերի վերաբերյալ, և ոստիկանությունը, ինչպես նաև ԱԱԾ-ն իր մասով վերջին երկու օրերին կատարում են համապատասխան աշխատանքներ:

Ըստ ԱԱԾ տնօրենի, սևազգեստ ակցիային պատրաստվող անձանց շրջանակը մշտապես իրենց պարզ է, մարդիկ կան, որոնք քարոզում են ատելություն, ուժի կիրառում և այլն: Ըստ նրա՝ այդ անձանց նկատմաբ կիրականացվեն օրենքով բոլոր մեզ տրված լաիզորություները, որպեսզի նման անձինք մեկուսացվեն հասարակությունից:

«Փորձում են ինչ-որ կոնտեքստից դուրս բաներ ասել՝ սևազգեստ մարդիկ և այլն: Նման բան չկա: Իրականում այն, ինչ կա, բոլորը շատ լավ հասկանում են, վարչապետը շատ հստակ իր դիքրորոշումը հայտնել է, և պետք չէ բառախաղի միջոցով որևէ սենսացիաներ փնտրել: Շրջանակը կբացվի, եթե կլինեն  մարդիկ, որոնք կանեն ինչ-ինչ արարքներ և բերման կենթարկվեն»,- հավելեց նա:

Տեսանյութը՝ Factor.am-ի