Քաջարանի համայնքապետը 70 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի․ Factor.am

Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար Մամվել Փարամազյանն ազատ կարձակվի։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է փոխել Փարամազյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը՝ 70 միլիոն ՀՀ դրամ գրավով, գրում է Factor.am-ը։

Համայնքապետը դեռևս կալանավայրում է, ազատ կարձակվի միայն գրավը վճարելուց հետո։

Հիշեցնենք՝ Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2016 թվականի նոյեմբերի 18-ից ստանձնելով Քաջարան քաղաքային համայնքի ղեկավարի պաշտոնը, ցուցումներով, խոչընդոտները վերացնելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը պարտակելու եղանակներով Արմեն Ռոբերտի Անդրեասյանին օժանդակել է հափշտակել Հայաստանի Հանրապետության Քաջարան համայնքի Լեռնագործների 18 հասցեում գրանցված մոլիբդենային, պղնձի և այլ գունավոր մետաղների արդյունահանմամբ ու հարստացմամբ զբաղվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 65,403,333 դրամի գույքը: Ըստ մեղադրանքի՝ Փարամազյանը մյուս մեղադրյալներ Նվեր Մկրտչյանի և Վազգեն Ազարյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափի կաշառք: