Վերակառուցվում է Երևանի 95-րդ դպրոցը

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով շարունակվում է Հայաստանի դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը, որի շրջանակում մեկնարկել են Երևանի 95-րդ հիմնական դպրոցի հիմնովին վերակառուցման աշխատանքները:

Դպրոցը սեյսմակայուն կլինի մինչև 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում, բացի ապահովությունը և ժամանակակից տեսքը, կառույցը կունենա հակահրդեհային, ջերմամեկուսացման, ջեռուցման համակարգեր, հարմարեցված կլինի հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար, կունենա հարմարավետ մարզադահլիճ:

Դպրոցը նախատեսված է 600 աշակերտի  համար, վերակառուցման համար ներդրված գումարը կազմում է 1 միլիարդ 159 միլիոն դրամ, որի 20 տոկոսը կառավարության ներդրումն է, 80 տոկոսը Ասիական զարգացման բանկից ներդրված վարկային միջոցներ են:

Նույն ծրագրով Հայաստանում նախատեսվում է  առնվազն 46 դպրոցի կառուցում կամ ամրացում: