Ուկրաինայի Ռադան ջնջել է հակահայկական գրառումը

Ուկրաինայի Ռադան իր թվիթերի պաշտոնական էջից ջնջել է հակահայկական բնույթի գրառումը. այս պահին գրառման հատվածում էջը դատարկ է:

Ավելի վաղ Ռադայի թվիթերի պաշտոնական էջում ուկրաինական օրենսդիր մարմինը ոգևորությամբ տեղեկացնում էր, որ ադրբեջանական ուժերը Ղարաբաղում հարձակում են սկսել՝ «օգտվելով ռուս զինվորականներին Ուկրաինա ուղարկելու փաստից»: