Էրդողանը հայտարարել է, որ Պուտինի հետ բանակցություններ է պլանավորում շաբաթվա վերջին

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել Է, որ պլանավորում Է շաբաթվա վերջին իր ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսով քննարկել Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները:

Այս մասին հայտնում է «Արմենպրեսը»:

«Հնարավոր Է՝ ես Պուտինի հետ կրկին բանակցություններ կվարեմ շաբաթվա վերջին կամ հաջորդի սկզբին: Այդ բանակցություններում մենք պետք Է քննարկենք ու գնահատենք (Բրյուսելում) ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները»,-Թուրքիայի ղեկավարը լրագրողներին ասել Է ինքնաթիռում՝ Բրյուսելից վերադառնալիս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: