Արմավիրում արձանագրվել է ապօրինի որսի 4 դեպք

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները բնապահպանական օրենսդրության նորմերի կատարման և պահպանման նկատմամբ վերահսկողության շրջանակում խստացված ստուգայցեր են իրականացնում երկրի տարբեր մարզերում։

Տեսչական մարմնից  հայտնում են, որ մարտի 24-ին ՀՀ Արմավիրի մարզի Ալաշկերտ և Սպանդարյան համայնքների հարակից տարածքում ԲԸՏՄ տեսուչներն արձանագրել են ապօրինի որսի 4 դեպք, առգրավվել է 3 հարթափող որսորդական զենք, ապօրինի որսված 38 հատ տափաստանային արտույտ։

Հարուցվել են վարչական վարույթներ, դեպքերից մի քանիսով նյութերը կուղարկվեն  Ոստիկանություն։