Պաշտոնական Ադրբեջանը ևս հաստատում է, որ Ադրբեջանի տարածքում Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի. Էդմոն Մարուքյան

Այսպիսով, պաշտոնական Ադրբեջանը իր երկու գերատեսչությունների հայտարարություններով ևս հաստատում է, որ Ադրբեջանի տարածքում Լեռնային Ղարաբաղ\Արցախ գոյություն չունի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ՌԴ ՊՆ հայտնի հայտարարությանն ի պատասխան, ինչպես նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն ԱՄՆ Պետդեպին ի պատասխան նշել են, որ Ադրբեջանի կազմում «Լեռնային Ղարաբաղ» տարածքային միավոր գոյություն չունի: 
Այսպիսով, պաշտոնական Ադրբեջանը իր երկու գերատեսչությունների հայտարարություններով ևս հաստատում է, որ Ադրբեջանի տարածքում Լեռնային Ղարաբաղ\Արցախ գոյություն չունի: 
Ա՛յ նաև հենց այդ պատճառով է, որ թե՛ մենք և թե՛ միջազգային հանրությունն անդադար պնդում ենք, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը կարգավորված չէ, Արցախի ժողովրդի իրավունքների երաշխավորման հարցը կարգավորված չէ, և Ադրբեջանը չի կարող լինել այդ հարցերի կարգավորողն ու երաշխավորը»,- գրել է նա: