Այսօր, ապրիլի 4-ին, Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակից հայտնում են, որ զրույցն ընթացել է հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ:
Նշենք, որ մի քանի օր առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը դարձյալ իր առանձնատանը հանդիպել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին: