ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր՝ կապված վիզային ռեժիմի հետ՝ « ի պատասխան օտարերկրյա պետությունների անբարյացկամ գործողությունների»: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ պաշտոնական պատվիրակությունների և լրագրողների համար ճամփորդական և մեկ տարի ժամկետով բազմակի մուտքի արտոնագրերի փաստաթղթերի ներկայացման, ինչպես նաև ազգային և տարածաշրջանային կառավարությունների, խորհրդարանի և դատարանների անդամների համար հինգ տարով բազմակի մուտքի վիզաների տրամադրման պարզեցված ընթացակարգը չեղարկվել է:
Բացի այդ, չեղյալ են հայտարարվել պաշտոնական պատվիրակությունների, կառավարությունների ու խորհրդարանների անդամների համար մուտքի արտոնագրի վճարից ազատումը և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի մուտքը։
Նմանատիպ փոփոխություններ են կատարվել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Նորվեգիայի, Դանիայի, Իսլանդիայի, Լիխտենշտեյնի և Իսլանդիայի կառավարությունների միջև վիզաների դյուրացման համաձայնագրերում, ինչպես նաև Ռուսաստանի կառավարության և Շվեյցարիայի Դաշնային խորհրդի միջև վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագրում։