Դավիթ Բալայանը չընտրվեց ՍԴ դատավոր

Դավիթ Բալայանը չի ընտրվել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ նիստում քվեարկության արդյունքները ներկայացրեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 32-ը։ Մասնակցած բոլոր պատգամավորները կողմ են քվեարկել, սակայն ձայների քանակը բավարար չէր ընտրվելու համար։

Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել էր Դավիթ Բալայանի թեկնածությունը։