ՉԺՀ-ի Հուբեյի նահանգի իշխանությունները չեղյալ են հայտարարել ամուսնությունների գրանցումը փետրվարի 2-ին

Չինատանի Հուբեյի նահանգի Քաղաքացիական վարչակազմի վարչությունը, նահանգ, որտեղ տեղի Է ունեցել նոր տիպի կորոնավիրուսի բռնկում, չեղյալ Է հայտարարել փետրվարի 2-ին պլանավորված ամուսնությունների գրանցումը, ինչը հետեւում Է գերատեսչության՝ հրապարակված հայտարարությունից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Չինաստանում շատ սիրահարներ հույս ունեին իրենց ամուսնությունը գրանցել 2.02.2020-ին, որովհետեւ այդ թվերի զուգադրումը, որոնք չինարենում համահունչ են «ես սիրում եմ քեզ, սիրում եմ քեզ» արտահայտությանը, հանդիպում Է «հազար տարին մեկ անգամ»:
Չնայած որ դա հանգստյան օր Է, սկզբնապես նահանգի կառավարությունը որոշել Էր «հանուն սիրո» այնուամենայնիվ փետրվարի 2-ի համար ընդունել ամուսնությունների գրանցման հայտերը:
«Նոր տիպի կորոնավիրուսի կանխարգելման եւ չտարածման շտաբի պահանջներին համապատասխան՝ որոշում Է ընդունվել նահանգի սահմաններում չեղյալ հայտարարել փետրվարի 2-ին պլանավորված ամուսնությունների գրանցումը»,- ասված Է գերատեսչության տարածված հայտարարության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: