Եվրահանձնաժողովը նախատեսում է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության մասին եզրակացություն տալ ամռանը

Եվրահանձնաժողովը նախատեսում է Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության մասին եզրակացություն տալ արդեն ամռանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Reuters»-ը, այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

«Սովորաբար տարիներ են անցնում, մինչև Եվրախորհուրդն անդամակցության հայտ է ընդունում, սակայն Ուկրաինան դա արել է մեկ-երկու շաբաթ անց, եւ ես խնդրում եմ հնարավորինս շուտ առաջ շարժվել», – ասել է նա:

Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով` իրենց նպատակն է Ուկրաինայի հայտը ներկայացնել Եվրոպական խորհրդին այս ամռանը: