Ֆրանսիայի նախագահի ընտրությունների առաջին փուլում առաջատարը Մակրոնն է

Ֆրանսիայի նախագահի ընտրությունների առաջին փուլում, նախանական տվյալների համաձայն, առաջատարը գործող նախագահ Էմանուել Մակրոնն Է՝ հավաքելով քվեների 27,41 տոկոսը քվեաթերթիկների 95 տոկոսի մշակումից հետո: Այդ մասին ապրիլի լույս 11-ի գիշեն իր կայքում հաղորդել Է հանրապետության ներքին գործերի նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երկրորդ տեղում Է «Ազգային միավորման» թեկնածու Մարին Լը Պենը, որն ստանում Է քվեների 24,03 տոկոսը: Երրորդ տեղում ընթացող՝ «Չենթարկված Ֆրանսիա» ձախ շարժման առաջնորդ Ժան Լյուկ Մելանշոնը հավաքում Է քվեների 21,57 տոկոսը:

Չորրորդ դիրքն զբաղեցնում Է «Ռեկոնկիստա» շարժման հիմնադիր Էրիկ Զեմուրը՝ 6,97 տոկոս արդյունքով: Մնացած թեկնածուները հավաքել են 5 տոկոսից պակաս՝ Հանրապետականներ կուսակցության թեկնածու, մայրաքաղաքի Իլ դը Ֆրանս տարածաշրջանի ղեկավար Վալերի Պեկրեսը նախնական տվյալներով զբաղեցնում Է հինգերորդ տեղը՝ քվեների 4,49 տոկոսով:

Ապրիլի 10-ին Ֆրանսիայում տեղի Է ունեցել նախագահական ընտրությունների առաջին փուլը, նախնական տվյալներով մասնակցությունը կազմել Է շուրջ 75 տոկոս: Պետական բարձրագույն պաշտոնին հավակնել են 12 թեկնածուներ: Ընտրություններում կարող Է հաղթել Մակրոնը, առաջին փուլի նախնական արդյունքների հրապարակումից հետո հարցումների համաձայն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: