«Եթե կարողանայի կանխատեսել այս ամբողջ արհավիրքը, միգուցե 2018-ի մարտ-ապրիլին այլ կերպ կգործեի». Սերժ Սարգսյան. Տեսանյութ

Այսօր Հանրապետության Հրապարակից մեկնարկած ջահերով երթին մասնակցում էր նաեւ Սերժ Սարգսյանը, որը պատասխանել է լրագրողների մի քանի հարցերի: Արդյոք չի՞ փոշմանել, որ 2018-ի մարտ-ապրիլին ուժ չի կիրառել ժողովրդի նկատմամբ, Սարգսյանը պատասխանեց. «Իրականության մեջ ես չեմ փոշմանել, բայց եթե կարողանայի կանխատեսել այս ամբողջ արհավիրքը, միգուցե 2018-ի մարտ-ապրիլին այլ կերպ կգործեի։

Իրոք, չեմ փոշմանել, որ մեր խաբված ժողովրդի դեմ ուժ չեմ կիրառել։ Ուղղակի կցանկանայի, որպեսզի այսօր էլ 2018-ի պահանջատեր ժողովուրդը նույն պահանջատիրությամբ հանդես գար»։

Ավելին՝ տեսանյութում: