Պաշտպանության նախարարությունը հերքում է

Հայաստանյան լրատվամիջոցներից մեկը տեղեկություն է տարածում, թե իբր «Սյունիքում ռազմական վերջին գործողությունների ժամանակ մայորից բարձր կոչում ունեցող զինվորականներին թույլ չեն տվել բարձրանալ դիրքեր՝ գործողությունների թեժ կետեր»:

ՊՆ-ից տեղեկացնում են, որ այս տեղեկությունը ոչ մի կապ չունի իրականության հետ:

«Եվս մեկ անգամ համոզիչ կերպով կոչ ենք անում ձեռնպահ մնալ կեղծ տեղեկություններ տարածելուց»,-հավելում են պաշտպանական գերատեսչությունից: