Հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ չի հարուցվել ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Անուշավան Նիկողոսյանի դիմումի հիման վրա: Նա հայտնել էր, որ Տաշիրի քաղաքապետ Նշան Սողոյանը հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներով արգելել տեղադրել գովազդային պաստառներն ու ստիպել է հանել դրանք:
Վկաները հետագայում հրաժարվել են իրենց ցուցմունքներից՝ նշելով, որ քաղաքապետը արգելել է պաստառներ տեղադրել փաստաթղթերի բացակայության պատճառով, իսկ սպառնալիքներ չի հնչեցրել:
Նշենք, որ մինչեւ հիմա ՀՀ դատախազությունը ԱԺ ընտրությունների ընդառաջ ստացել է 14 հաղորդում, այդ թվում` 7 հաղորդում ԶԼՄ-ներում զետեղված հրապարակումներում:
Հաղորդումներից 2-ն ուղարկվել է քննարկման ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով, 2-ին տրվել է պարզաբանում, 1-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին, 3-ով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, 6 հաղորդումների քննարկումն ընթացքում է:
© Medialab.am