«Փոքրիկի վիճակը գնահատվում է ծանր». փոխքաղաքապետն այցելել է Դեբեդն ընկած Արևիկին

Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Քիչ առաջ այցելեցի Դեբեդ գետն ընկած 2 տարեկան Արևիկին: Երեխան գտնվում է Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում: Փոքրիկի վիճակը գնահատվում է ծանր: Մեր բժիշկները պայքարում են նրա կյանքի համար»: