Գյումրիի բնակարաններից մեկում հայտնաբերվել են մոր և երեխայի դիերը․ Factor.am

Այսօր ժամը 12։47-ին Գյումրիի ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց 8-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչները չեն արձագանքում ո՛չ թակոցներին, ո՛չ հեռախոսազանգերին, գրում է Factor.am-ը։

Օպերատիվ խումբը, մեկնելով դեպքի վայր, բնակարանի ննջասենյակում հայտնաբերել է մոր ու երեխայի դիերը։ Ոստիկանությունն այս պահին աշխատում է դեպքի վայրում, պարզվում են մահվան հանգամանքները։ Առայժմ հայտնի է միայն, որ մայրը 37 տարեկան է, որդին՝ 9։ Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։