Ջաբարովը ներկայացրել է ՀԱՊԿ-ում Հայաստանի քվեարկության իրավունքը վերականգնելու պայմանները

ՀԱՊԿ-ում Հայաստանի քվեարկության իրավունքը կարող է վերականգնվել, եթե երկիրը վերսկսի մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը։

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է մասնակցի ՀԱՊԿ-ի հանդիպումներին, խորհրդարանական ֆորումներին և անդամ երկրների հետ համատեղ զորավարժություններին։

Ավելի վաղ Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում որոշվել էր Հայաստանին զրկել քվեարկության, ինչպես նաև կազմակերպությունում իր ներկայացուցիչներին բարձր պաշտոններում նշանակելու իրավունքից։