Տավուշի մարզում երկու հոգու կծած շունը սատկել է, տուժածների վիճակը բավարար է․ Նախարարություն

Տավուշի մարզում երկու հոգու կծած շունը սատկել է, տուժածների վիճակը բավարար է․ Նախարարություն
Տավուշի մարզում երկու հոգու կծած շունը սատկել է, տուժածների վիճակը բավարար է․ Նախարարություն
Հեղինակ MediaLab

Առողջապահության նախարարություն ֆեյսբուքյան էջում տարածված տեղեկատությունը ներկայացնում ենք ստորև։

Տավուշի մարզի Պառավաքար համայնքում այսօր արձանագրվել է շան կծելու 2 դեպք, որից հետո շունն անմիջապես սատկել է։ 
Տուժածներից մեկը 7տարեկան երեխա է (շունը կծել է ականջի հետին մասը), մյուսը զինվորական է (կծել է սրունքի հատվածը)։ 
Վերջիններս ստացել են հակակատաղության պատվաստման առաջին ներարկումը, կստանան նաև հակակատաղության իմունագլոբուլինը։ 
Տուժածների վիճակը ներկայումս բավարար է և գտնվում են բժիշկների հսկողության ներքո:
Շան գլուխը հետազոտելու նպատակով դեպքի մասին տեղեկացվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին։