Անդրեա Վիկտորինը կարևոր է համարում հայ ռազմագերիների հարցը ամենատարբեր մակարդակներում բարձրաձայնելը

Եվրամիությունը բոլոր մակարդակներում բարձրաձայնում է հայ ռազմագերիների հարցը: «Արմենպրես»ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության գրասենյակի ղեկավար Անդրեա Վիկտորինը, ով գտնվում է Սյունիքի մարզում, նշեց, որ ներկայումս այդ հարցի հետ կապված քննարկումներ են ընթանում Եվրախորհրդարանում:

«Իմ հարգանքն ու զորակցությունն եմ հայտնում ռազմագերիների ընտանիքներին, որոնց հետ հանդիպել եմ ու հանդիպում եմ պարբերաբար: Սա այն հարցն է, որը պետք է բարձրաձայնվի բոլոր մակարդակներում»,-ասաց Անդրեա Վիկտորինը:

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին ծանոթանալու նպատակով  Սյունիքի մարզ են այցելել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ԵՄ ներկայացուցիչ Ժան Պլեսինգները, Սիլվիա Զիհին, Հայաստանում Չեխիայի դեսպան Բեդրիխ Կոպեցկին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, Հայաաստանում Գերմանիայի դեսպան Միխայել Բանցհաֆը, Հայաստանում Իտալիայի դեսպան Ջիովաննի Դիոնիսին, Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը, Հայաստանում Լեհաստանի դեսպանի ժամանակավոր պաշտոնակար  Քրիստոֆ Բարտզակը, Հայաստանում Ռումինիայի դեսպան Կորնել Իոնեսկուն, Հայաստանում Սլովակիայի դեսպան Միրոսլավ Հաչեկը, Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը, Հայաստանում Հունաստանի դեսպան Էվանգելոս Տուրնակիսը։