Եղանակային վատ պայմանների պատճառով վաղը Ստեփանակերտի անվճար ավտոբուսները չեն մեկնի

Եղանակային վատ պայմանների պատճառով վաղը Ստեփանակերտ մեկնող անվճար ավտոբուսները չեն մեկնի։Այս մասին տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանի հաղորդագրությունից։

«Ուշադրություն
ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը և Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում են, որ Երևանի «Կիլիկիա» ավտոկայանից դեպի Ստեփանակերտ անվճար ուղևորվող ավտոբուսները վաղը` նոյեմբերի 30-ին, եղանակային վատ պայմանների պատճառով չեն մեկնի: Հետագա օրերի ուղերթների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-նշված է հաղորդագրության մեջ: