Բերման է ենթարկվել 125 քաղաքացի

Այս պահին Երևանի տարբեր հատվածներից կան 125 բերման ենթարկվածներ, տեղեկացնում են Ոստիկանության լրատվական վարչությունից։

Նշենք, որ այսօր առավոտից ընդդիմադիր շարժման անդամները սկսել են անհնազանդության ակցիաներ իրականացնել: Երևանի մի շարք կենտրոնական փողոցներ փակ են, որոշներն էլ ոստիկանության ակտիվ ջանքերով բացվել են: Մասնավորապես, փակ է Մաշտոցի պողոտա և Պուշկին փողոցի խաչմերուկը, Մաշտոց-Ամիրյան խաչմերուկի հատվածում ցուցարարներն աղբամաններ, նստարաններ են տեղադրել։ Չորս կողմից փակ է Ֆրանսիայի հրապարակը։