Մենք իրավունք չունենք հիասթափվել միջազգային հանրության անգործությունից և հաշտվել այս ամենի հետ․ Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Չենք մոռացել, որ՝

հայ ռազմագերիները դեռևս գտնվում են ադրբեջանական բանտերում,

մայիսի 12-ից մինչև հիմա ադրբեջանական զորքը գտնվում է Հայաստանի տարածքում,

միջազգային մակարդակով օրինականացվում է ուժի կիրառման ճանապարհով ինքնորոշման իրավունքը խեղդելու նախադեպը,

միջազգային մակարդակով օրինականացվում են պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները:

Պետք է շարունակել պայքարել, ակտիվ դիվանագիտություն բանեցնել բոլոր միջազգային հարթակներում և թույլ չտալ այս ամենի օրինականացումը:

Մենք իրավունք չունենք հիասթափվել միջազգային հանրության անգործությունից և հաշտվել այս ամենի հետ»։