Հարուցվել է քրեական գործ՝ 35-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ՝ 35-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ
Հարուցվել է քրեական գործ՝ 35-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ՝ 35-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրությունը, որը ներկայացնում են ստորեւ։ Հիշեցնենք, որ այս դեպքի մասին ավելի վաղ հաղորդել  էր shamshyan.com-ը։ Ըստ աղբյուրի, մահացածը «Սպայկա» ընկերության անվտանգության պետն է։

«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 1983թ. ծնված տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2019թ. ապրիլի 18-ին՝ ժամը 13:35-ին, քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ Նորագավիթի գերեզմանատանն իր եղբայրն ինքնասպան է եղել՝ կախվելու միջոցով:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և նշված գերեզմանատանը հայտնաբերել տղամարդու դի՝ կաշենման գոտիով ծառից կախված վիճակում:

Պարզվել է, որ տղամարդը Նորագավիթի բնակիչ է՝ ծնված 1983 թվականին:

Փաստի առթիվ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով»: