Իսակովի պողոտայում խոշոր վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է

Մայիսի 6-ին, ժամը 06։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա տուժած։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ե․, ծնված 1991 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել սյանը և վնասել հարակից պահեստամասերի խանութի ապակին (մոտ 6 քմ). վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին: