Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Փետրվարի 15-ին, ժամը 18.00-ին, Երևանի Նալբանդյան և Թումանյան փողոցների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 37-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 15-ին, ժամը 12.30-ին, Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 46-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 15-ին, ժամը 16.20-ին, Երևանի Գևորգ Չաուշի փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 15-ին, ժամը 14.30-ին, Երևանի Շիրակի և Շարուրի փողոցների խաչմերուկում «Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 92-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 15-ին, ժամը 13.20-ին, Երևանի Աճառյան փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «ՎԱԶ-217230» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-217230»-ի 57-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 14-ին, ժամը 20.20-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Տոյոտա» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 15-ին, ժամը 10.20-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի իր տան բակում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 2-ամյա որդուն, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 15-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Արարատի մարզի Հովտաշեն-Մխչյան գյուղամիջյան ճանապարհին «ՎԱԶ-21093» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշներին. 31-ամյա վարորդը և 33-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 15-ին, ժամը 22.45-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Հանրապետության-Շահումյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրայի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 15-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 17-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 48-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 15-ին, ժամը 11.15-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ փետրվարի 14-ին, ժամը 16.05-ին, Կոտայքի մարզի Կապուտան գյուղում իրար են բախվել երկու «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 62-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 15-ին, ժամը 16.45-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցում «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 76-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 15-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Երևան-Գորիս ճանապարհի 225-րդ կմ-ին «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. 23-ամյա վարորդը և 37-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 15-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 192-րդ կմ-ին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենային. «Միցուբիշիի» 37-ամյա վարորդը, «Մերսեդես Բենցի» 48-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 16-ին, ժամը 02.20-ի սահմաններում, Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի 124-րդ կմ-ին «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. 44-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն, տեղեկացնում են ոստիկանությունից։