Սիլիկոնյան հովտից Հայաստան. Դավիթ Յանի վարպետության դասն Ամերիաբանկի նախաձեռնությամբ

Սիլիկոնյան հովտից Հայաստան. Դավիթ Յանի վարպետության դասն Ամերիաբանկի նախաձեռնությամբ
Սիլիկոնյան հովտից Հայաստան. Դավիթ Յանի վարպետության դասն Ամերիաբանկի նախաձեռնությամբ

«ABBYY»- ի հիմնադիր և տնօրեն, «Band of Angels»-ի անդամ, «Yva.ai»-ի համահիմնադիր, արհեստական բանականության ոլորտում մասնագիտացած գործարար Դավիթ Յանն Ամերիաբանկի նախաձեռնությամբ անցկացրեց վարպետության դաս տարբեր ոլորտների ընկերությունների մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետներիհամար: Սիլիկոնյան հովտի փորձառու մասնագետը ներկայացրեց մի շարք հետաքրքիր թեմաներ, մասնավորապես.

  •   Մարդկային ռեսուրսների կառավարման նոր մարտահրավերները թվային դարաշրջանում. Սիլիկոնային հովտի փորձը և ոչ միայն

  •  Արդյունավետության հիմնական ցուցանիշների (KPIs) մութ կողմը`ի՞նչ է թաքնվում դրանց ետևում

  •  Ի՞նչպես կարող է արհեստական բանականությունը բարելավել մարդկանց կառավարումը

  •  Պահպանե՞լ, թե ոչ` ո՞ր տվյալներ են կանխատեսում աշխատակցի գերլարվածության ռիսկը և բացահայտում դրա պատճառները: