Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը

Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը: Մինչև նիստի մեկնարկը տեղի է ունեցել նախարարների լուսանկարման պաշտոնական արարողությունը, գրում ՏԱՍՍ-ը:

Նշենք, որ նիստին մասնակցում է ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: