Ոստիկանները փակել են ավտոերթի ճանապարհը և բերման են ենթարկում մասնակիցներին

Արգավանդի խճուղում ՀՀ ոստիկանության ծառայողները փակել են ավտոերթի ճանապարհը և բերման են ենթարկում այն իրականացնողներին: Ընդհանուր առմամբ, ինչպես տեղեկացնում են ոստիկանությունից, այսօր բերման է ենթարկվել երթի 21 մասնակից:

Նշենք, որ դիմադրության շարժման շրջանականերում այսօր առավոտյան ընդդիմության ներկայացուցիչները Երևանի փողոցներում ավտոերթ են սկսել իրականացնել: