Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել. Ermenihaber

Թուրքիայի Իսփարթա նահանգի Կեչիբորլու շրջանում ռազմական UH-1 տիպի ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով մահացել է 5 զինվորական, այդ թվում բրիգադի գեներալ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Ուղղաթիռը կործանվել է ուսումնական թռիչքի ժամանակ։ Դեպքի վայր են մեկնել շտապօգնության և հրշեջ-փրկարարական բրիգադները։

Ուղղաթիռի կործանման պատճառն առայժմ հայտնի չի: