Արարատ Միրզոյանը Բրյուսելում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Մայիսի 18-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարգանքի տուրք է մատուցել և ծաղկեպսակ է զետեղել Բրյուսելի Անրի Միշո հրապարակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-կոթողի մոտ: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հիշեցնենք, որ խաչքար-կոթողը վերջերս վանդալիզմի էր ենթարկվել, ապա քաղաքային իշխանությունների ջանքերով ժամեր անց վերականգնվել էր։