Հայաստանում կամավորական հրշեջ ջոկատներ կստեղծվեն

Հայաստանում կամավորական հրշեջ ջոկատներ կստեղծվեն
Հայաստանում կամավորական հրշեջ ջոկատներ կստեղծվեն

Հրշեջ կամավորական շարժումը Հայաստանում ներդնելու հնարավորությունն ոսումնասիրելու նպատակով Հայաստան են ժամանել «Քաղպաշտպանություն առանց սահմանների» ասոցիացիայի նախագահ Բերնար Ժանինը և Դրագինյան հրշեջ կամավորական ջոկատի հրամանատար Իվ Պանտանելան։

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հետ հանդիպման ընթացքում ֆրանսիացի գործընկերների հետ քննարկվեցին հրշեջ կամավորական ջոկատների ձևավորման համար անհրաժեշտ քայլերը` կամավորների իրավական կարգավիճակից մինչև կայանների տեխնիկական հագեցվածություն։ Ծրագիրը միս ու արյուն կստանա 2012 թվականին և զարգացման լուրջ հեռանկար ունի։

Դեռ այս տարվա հունիսին ԱԻ նախարարի` Ֆրանսիա կատարած այցի ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստանում հրշեջ կամավորական ֆրանսիական մոդելի ներդրման վերաբերյալ: Այսօր Ֆրանսիայի 250 հազար հրշեջներից միայն 30 հազարն են պրոֆեսիոնալ հրշեջներ, մյուսները` կամավորներ են։

ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը հանձնարարական էր տվել ուսումնասիրելու հրշեջ կամավորական շարժումն ամբողջ աշխարհում, և դրանցից ընտրվել էին ֆրանսիական ու ռուսական մոդելները, որոնք նույն արմատն ու տրամաբանությունն ունեն։

Հրշեջ կամավորական շարժման ներդրումը ոչ միայն կնպաստի արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցմանը, օպերատիվ ու արդյունավետ արձագանքմանը, այլև լուրջ սոցիալական խնդիր կլուծի` ապահովելով աշխատատեղեր, մասնավորապես հեռավոր շրջաններում ու գյուղերում։

© Medialab.am