Հայաստանի Հանրապետության առաջին արբանյակի՝ Երկիր մոլորակի ուղեծիր արձակելու պահը. Տեսանյութ

«SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը: Սա տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի եւ իսպանական «Սանտլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում». կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երեկ ժամը 22։35-ին Space-X ընկերության տիեզերանավով երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը։ Առաջիկայում Հայաստանում կստեղծվի արբանյակի կառավարման կենտրոն եւ ընդունիչ կայան։ Արբանյակից արված լուսանկարները կօգտագործվեն նաեւ սահմանների պաշտպանության համար»,-տեղեկացնում է ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։