Արցախում հնչել է վերջին զանգը

Այսօր՝ մայիսի 27-ին, Արցախի Հանրապետության հնգօրյա աշխատակարգով գործող դպրոցներում հննչել է «Վերջին զանգ»-ը՝ թե՛ իններորդցիների , թե՛ 12-րդ դասարանցիների համար։

ՆԳ նախարարության ոստիկանությունից տեղեկացնում են, որ ծառայողներն այսօր հանրակրթական դպրոցներում իրականացրել են ուժեղացված ծառայություն, իսկ ճանապարհային ոստիկանությունը դպրոցամերձ տարածքներում ապահովել է անվտանգ երթևեկությունը։

«Ոստիկանությունը ևս մեկ անգամ շնորհավորում է բոլոր շրջանավարտներին և մաղթում հաջողություններ ու բար՜ի երթ», -նշված է հաղորդագրության մեջ: