Երուսաղեմի հայոց պատրիարքարան է այցելել Իսրայելում ՌԴ դեսպանը

Երկուշաբթի՝ փետրվարի 6-ին, Երուսաղեմի հայոց պատրիարքարան  է այցելել Իսրայելում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անատոլի Վիկտորովը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Սուրբ Աթոռի դիվանապետ Հայր Աղան Գոգչեանի տարածած հաղորդագրությունից, դեսպանը հանդիպում է ունեցել Ն.Ա.Տ. Նուրհան Պատրիարք Մանուկյանի հետ: Հանդիպման ընթացքում Պատրիարք Սրբազան Հայրը դեսպանին խնդրել է, որ իր խնդրանքը փոխանցի Ռուսատանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի նրա անմիջական միջնորդությամբ հնարավորինս շուտ բացվի Բերձորի միջանցքը և Ադրբեջանից մայր հայրենիք վերադարձվեն մեր ռազմագերիները: