«Opel Astra G»-ն բախվել է բետոնյա պարսպին. վարորդը հոսպիտալացվել է 

Նոյեմբերի 11-ին, ժամը 22։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նորագավիթ թաղամասում՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Խ․, ծնված 1986 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մոտակա շինության բետոնե պարսպին։

Փրկարաները հոսանքազրկել են ավտոմեքնան, փակել գազի բալոնի փականը և վարորդին դուրս բերել ավտոմեքենայից․ վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։