Իրանում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Իրանի Իսլամական Հանրապետության հարավում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդումից: Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով 19:17-ին:

Էպիկենտրոնը գտնվել է Իրանի Բանդար Լենհե քաղաքից 60 կմ հեռավորության վրա: 

Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: