Հարավային Կովկասի հարցերով ԵՄ ներկայացուցիչն այցելել է Ակնա

Ադրբեջանում գտնվող Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի այցելությունն է մեկնարկել Արցախի գրավյալ Ակնա՝ Աղդամ քաղաք։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Կլաարին դիմավորել է Աղդամի հարցերով Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը։

Նշենք, որ ավելի վաղ Կլաարը հանդիպել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին ու պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին։

Հիշեցնենք, որ օրերս էլ ԵՄ հատուկ ներկայացուցիչը երկօրյա այցով Հայաստանում էր, որի ընթացքում հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ Կլաարը այցելել էր նաև հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատված։

Աղբյուր՝ Factor.am