Թուրքիայի կարճաժամկետ արտաքին պարտքը մեկ տարվա ընթացքում ավելացել է 13 միլիարդ դոլարով

Թուրքիայի Կենտրոնական բանկի (ԿԲ) կողմից հրապարակվել են 2020 թվականի սեպտեմբերի դրությամբ կարճաժամկետ արտաքին պարտքի վիճակագրությունը։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական GazeteDuvar լրատվական գործակալությունը, ըստ վիճակագրական տվյալների՝ 2019-ի սեպտեմբերի վերջի համեմատ կարճաժամկետ արտաքին պարտքի ֆոնդը աճել է 8.8 տոկոսով՝ հասնելով 134 մլրդ դոլարի: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտաքին պարտքի կարճաժամկետ ֆոնդը կազմել է 121 միլիարդ դոլար: Անկախ սկզբնական մարման ժամկետից ՝ 1 տարի կամ պակաս ժամկետով արտաքին պարտքը հասել է 182 միլիարդ 500 միլիոն դոլարի:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։