Նախկին ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Ես` Սեյրան Մուշեղի Օհանյանս, պաշտոնապես հայտարարում եմ, որ Վահագնի թաղամասում գտնվող և մամուլում ցուցադրվող առանձնատանը չեմ տիրապետել, չեմ տիրապետում։ Հասարակական նշանակության որևէ օբյեկտի չեմ տիրապետում։
Այսպիսով, ՀՀ_ում կամ նրա սահմաններից դուրս որևէ դատարան չի կարող բռնագանձել սույն շինությունները` որպես ինձ` Սեյրան Օհանյանիս պատկանող գույք, այն էլ` ապօրինի։
Իսկ իմ անվան շուրջ պտտվող ստահոդ լուրերը կապված են Արցախի հարցում իմ` որպես ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավարի հակաիշխանական կոշտ դիրքորոշման և Դիմադրության շարժման պայքարի աճող ինտենսիվության հետ»:
Հիշեցնենք, որ Դատախազությունը միջնորդել է Սեյրան Օհանյանից և նրա հետ փոխկապակցված 3 անձանցից բռնագանձել Վահագնի թաղամասի առանձնատունը և դրամական միջոցներ: