Քաղաքացին Նիկոլ Փաշինյանին դատի է տվել և մերժվել

Քաղաքացին Նիկոլ Փաշինյանին դատի է տվել և մերժվել
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանին դատի է տվել և մերժվել

ՀՀ քաղաքացի Խաչատուր Ղալեչյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. Factor.am

Քաղաքացու պահանջն է Նիկոլ Փաշինյանին ստախոս ճանաչելը, ինչպես նաեւ ներողություն խնդրելը եւ բարոյական վնասի փոխհատուցումը` ըստ դատական տեղեկատվական համակարգի:

Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, սակայն, մերժել է քաղաքացու միջնորդությունը, քանի որ հայցը ներկայացված է թերություններով: Մայիսի 2-ին քաղաքացին կրկին նույն պահանջով նոր հայց է ներկայացրել, որը մայիսի 3-ին կրկին մերժվել է:

Հ.Գ. Հրապարակումից հետ կարծիքներ հնչեցին, որ սա կարող է լինել այլ Նիկոլ Փաշինյան, քանի որ հայրանունը դատալեքսում նշված չէ: ԿԸՀ կայքի միջոցով պարզվեց, որ ՀՀ-ում կա երկու Նիկոլ Փաշինյան՝ Նիկոլ Աշոտի Փաշինյան եւ Նիկոլ Վովայի Փաշինյան: Նիկոլ Աշոտի Փաշինյանը Տավուշի մարզի Ենոքավան գյուղից է: Factor.am-ը քիչ առաջ կապ հաստատեց Նիկոլ Աշոտի Փաշինյանի հետ: Նա ասաց, որ որեւէ մեկն իրեն դատի չի տվել ներողություն խնդրելու պահանջով: