Եթե «հայրենասերներն» համոզված են, որ հային հարիր չէ երեխա բռնաբարել, թող չծուլանան և ծանոթանան դաժան վիճակագրությանը. իրավապաշտպան

Եթե «հայրենասերներն» համոզված են, որ հային հարիր չէ երեխա բռնաբարել, թող չծուլանան և ծանոթանան դաժան վիճակագրությանը. իրավապաշտպան
Եթե «հայրենասերներն» համոզված են, որ հային հարիր չէ երեխա բռնաբարել, թող չծուլանան և ծանոթանան դաժան վիճակագրությանը. իրավապաշտպան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը երեկ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ներկայացնում ենք ստորեւ։

«ՄԱՐՏՆՉՈՂ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՞․․․
Ուշադիր դիտեցի երեկ «Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցած միջադեպը։ Իսկապես «հպարտանալու» երևույթ էր, թե ինչպես էին մեր «հերոս․ հայրենասեր, ազգապաշտ նվիրյալները» վիրավորում, պիտակավորում, վարկաբեկում կանանց, նրանց մեղադրելով այլասերվածություն, միասեռականություն քարոզելու և տարածելու մեջ։

Հատուկ, շեշտում եմ՝ հատուկ հետաքրքրվեցի աղմուկ հանած «Իմ մարմինն անձնական է» գրքույկի բովանդակության հետ։ Այն ուղղված է կանխարգելելու երեխաների նկատմամբ սեռական , մեղմ ասած,ոտնձգությունները։

Եվ ի՞նչ, արդյո՞ք մեր «հայրենասերները» համարում են , որ գոնե հայ ավանդական ընտանիքում հարազատներն իրավունք ունեն իրենց երեխաների հետ սեռական հարաբերություն ունենալ, չէ՞ որ երեխան իրենցն է, ուստի ինչ կուզեն կանեն։ Թե՞ «հայրենասերներն» համոզված են, որ հային հարիր չէ երեխա բռնաբարել։

Եթե վերջին տարբերակն է, թող չծուլանան և ծանոթանան դաժան վիճակագրությանը, որ քննչական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2017 թվականին քննված սեռական բնույթի 161 հանցագործություններից 101-ը երեխաների նկատմամբ է եղել։ Թե՞ մեր արատների մասին խոսելն ամոթ է, բա ուրիշներն ի՞նչ կմտածեն։ Եվ այսպես թաքցնելով , «ամաչելով» պահպանենք․․․ ինչը՞։

Լավ գոնե այսպես կոչված կեղծ ամոթի մասին այսպես խոսեին և քննադատեին․ «Այ սիրելի կանայք, ամոթ է, չի կարելի այսպիսի երևույթների մասին խոսել․․․» և այլն։ Բայց այլասերվածության, միասեռականության քարոզ․․․

Այս առիթով ողջունում եմ Սոցապ նախարար Զարուհի Բաթոյանի, թերևս պետական պաշտոնյայի համար բացառիկ համարձակությունը, խստորեն քննադատելու «Բուկինիստում» կատարված միջադեպը»։