Հայաստանում կստեղծվի «Հալալ» կենտրոն՝ տեղական արտադրանքի արտահանումը խթանելու համար

Տեղական արտադրանքի արտահանման գործընթացը խթանելու համար Հայաստանում նախատեսվում է հիմնել «Հալալ» միջազգային ստանդարտացման և սերտիֆիկացման կենտրոն։ Այդ մասին տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից:

Այդ նպատակով հունիսի 27-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացավ «Հալալ» միջազգային ստանդարտացման և սերտիֆիկացման կենտրոնի մասնագետների հանդիպումը  Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։

Կենտրոնի հետ համագործակցությունը տեղական արտադրողներին հնարավորություն կընձեռի հայրենական արտադրանքն արտահանել դեպի արևելյան շուկա և ունենալ նոր գործընկերներ»,- նշել ՀՀ էկոնոմիկայի նախարարության որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Ժաննա Զաքարյանը։

Կենտրոնը սերտիֆիկացում է իրականացնում արտադրանքի և ծառայությունների՝ ներառյալ առևտրի և հանրային սննդի համար

«Սերտիֆիկացում կիրականացվի մսամթերքի, թռչնամսի, , ձկնեղենի, կաթ և կաթնային արտադրանքի, հացաբուլկեղենի և հրուշակեղենի, սննդային հավելումների և այլ սննդամթերքի, առողջապահություն և օծանելիքի, կոսմետիկական միջոցների, զբոսաշրջության, սպա ծառայությունների, վարսահարդարման, ֆիթնեսի, տաքսի ծառայությունների համար»,- առանձնացրել է «Հալալ» միջազգային ստանդարտացման և սերտիֆիկացման կենտրոնի գլխավոր տնօրեն Հայդար Գազիզովը։